Բաժիններ՝

iPhone XR. ամենամատչելի առաջատարը՝ Face ID-ով

Այս տարի Apple-ը վերջապես հրաժարվում է մատնահետքերը սկանավորող Touch ID համակարգից: Նոր սմարթֆոններն աշխատում են միայն դեմքի սկանավորման միջոցով՝ Face ID-ով: Առաջին անգամ IPhone 6S-ում հայտնված 3D Touch տեխնոլոգիան այդպես էլ չդարձավ պահանջված առանձնահատկություն: Այդ իսկ պատճառով Apple-ը, ամենայն հավանականությամբ, սմարթֆոններում  ամբողջությամբ հրաժարվում է այս տեխնոլոգիայից: Իսկ 2019 թվականից 3D Touch տեխնոլոգիան առհասարակ չի կիրառվի ընկերության կողմից:

Այս տարի ընկերությունը որոշել  է կրկնել  iPhone 5c-ի փորձը, և դա iPhone XR-ն է:

Apple-ը շարունակում է փոփոխություններ կատարել իր սմարթֆոնների անուններում և ավելի է շփոթեցնում իր օգտատերերին: Անցյալ տարի iPhone8-ը և iPhone X-ն էր, իսկ  այժմ կա նաև XR մոդելը: Թե ինչո՞ւ է ընկերությունն օգտագործում R տառը, պարզ չէ: Կա վարկած, որ R տառը S տառի նախորդն է, ինչը խորհրդանշում է այս մոդելի ավելի պարզ լինելը:

Կարդացեք նաև

Այս սմարթֆոնը չափսերով ավելի մեծ է, քան նախորդները:

IPhone XR-ն աշխատում է նույն Apple A12 Bionic պրոցեսորով, ինչ iPhone XS-ը: Ըստ էության՝ այս սմարթֆոնը iPhone8-ի և iPhone X-ի խառնուրդն է:Առաջինից այն վերցրել է IPS էկրանն ու մեկ տեսախցիկը, իսկ երկրորդ սմարթֆոնից՝ Face ID-ն և դիզայնը:

Նոր, համեմատաբար մատչելի սմարթֆոնն ունի նոր գույներ՝ սպիտակ, սև, կարմիր, դեղին, նարնջագույն և կապույտ: Սմարթֆոնն ունի հիշողության 3 տարբերակ՝ 64, 128 և 256 ԳԲ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս