Բաժիններ՝

Ով է աշխարհում ամենաբարձր վարձատրվող ռեփերը

Հիփ-հոփ կատարող Շոն Քարթերը, որը հանդես է գալիս Ջեյ-Զի կեղծանունով, ամերիկյան Forbes հրատարակության վարկածի համաձայն, դարձել է տարվա ամենաբարձր վարձատրվող ռեփերը: Վերջին 12 ամսվա ընթացքում երաժիշտը վաստակել է 76,5 մլն դոլար

Նշվում է, որ Ջեյ-Զին առավել բարձր վարձատրվող ռեփ կատարողների վարկանիշը գլխավորել է շնորհիվ նախեւառաջ Everything Is Love ալբոմի՝ առաջին ստուդիական սկավառակի, որը նրա կողմից ձայնագրվել է կնոջ՝ Բեյոնսեի հետ համատեղ: Բացի այդ, նա գումարներ է վաստակել On The Run II հյուրախաղերի շնորհիվ: Երկրորդ տեղում Շոն Քոմբսն է, որն ավելի վաղ հայտնի էր որպես Դիդի, իսկ 2017 թվականի նոյեմբերին կեղծանունը փոխել է՝ Սեր: Նա վաստակել է 64 մլն դոլար: Երրորդ հորիզոնականում հայտնվել է Քենդրիք Լամարը՝ 58 մլն դոլարով:

Թոփ-10-ում նաեւ տեղ են գտել՝ ռեփեր Դրեյքը (47 մլն դոլար), J. Cole-ը (35,5 մլն), Դոկտոր Դրեն (35 մլն), Nas-ը (35 մլն), Փիթբուլը (32 մլն), Future-ը (30 մլն) եւ Քանյե Ուեսթը (27,5 մլն). Ընդամենը ցուցակում հայտնվել են 20 հիփ-հոփ կատարողներ, վերջին տեղը միմյանց միջեւ բաժանել են երաժիշտներ Russ-ը, Meek Mill-ը եւ Swizz Beatz-ը, որոնցից յուրաքանչյուրը վաստակել է 15-ական միլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս