«Եթե փաստեր չի ներկայացնում, ուրեմն դավադրություն է անում». Էդուարդ Շարմազանովը Ալեն Սիմոնյանին հորդորում է գնալ դատախազություն

«Այս պահին ես չեմ ուզում միջամտել իրավապահ մարմինների աշխատանքին, դա իրենց խնդիրն է, քննությունը ցույց կտա։ Այն, որ բովանդակությունը շատ մտահոգիչ է, ինչպես նաև մտահոգիչ է գաղտնալսման փաստը, ես դրա մասին խոսել եմ և երեկվա հարգելի պարոն վարչապետի պարզաբանումներն ինձ չհամոզեցին և չգոհացրեցին։ Կարծում եմ՝ դրանք չհաջողված արդարացումներ կամ մեկնաբանություններ էին»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցության շուրջ ստեղծված իրավիճակի և հարուցված քր.գործի մասին։

Ըստ նրա՝ երեկ Աժ-ում Նիկոլ Փաշինյանը՝ որպես հմուտ քաղաքական գործիչ, շատ հմտորեն մանիպուլյացիայի ենթարկեց փաստերը և չխոսեց այն ամենից, ինչն արձանագրությունում իրեն ձեռնտու չէ և փորձեց խոսել ավելի շատ դիվանագիտական խնդրանքների մասին։

Է. Շարմազանովը չմերժեց, որ քաղաքականության մեջ կարող են լինել դիվանագիտական խնդրանքներ և միջնորդություններ. «Բայց եթե այդպես է, ի՞նչ կարիք կար Պուտինի հետ հանդիպմանը խոսել ներքին գործերին չմիջամտելու մասին։ Արդյոք այդ դիվանագիտական խնդրանքները ներքին գործերին չմիջամտե՞լն են»։

Ի պատասխան «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի մեղարդանքի, որ ձայնագրության գաղտնալսման հեղինակը ՀՀԿ-ն և Ռոբերտ Քոչարյանն են, Շարմազանովը նշեց, որ այդ դեպքում Սիմոնյանն ինքը պետք է գնա դատախազություն ցուցմունք տա ու փաստեր ներկայացնի.

Կարդացեք նաև

«Եթե փաստեր չի ներկայացնում, ուրեմն դավադրություն է անում»։

Նա կոչ արեց Սիմոնյանին՝ գնալ իրավապահ մարմիններ և ցուցմունք տալ, հակառակ դեպքում գործ ունենք մանիպուլյացիայի և պոպուլիզմի հետ։

Տեսանյութեր

Լրահոս