«Եվրամիությանն անհրաժեշտ է վերականգնել կապերը Ռուսաստանի հետ». Յունկեր
Եվրամիությունը պետք է աշխատի Ռուսաստանի հետ կապերի վերականգնման ուղղությամբ: Այս համոզմունքը հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ Le Figaro թերթում հրապարակված հարցազրույցում։
«Ես ցանկանում եմ, որ ԵՄ-ն վերականգնի կապերը Ռուսաստանի հետ»,-ասել է Յունկերը՝ նշելով, որ դրա համար կարող է երկար ժամանակ պահանջվել:
«Ես ջանում եմ հնարավորինս ավելի սերտ հարաբերություններ զարգացնել աշխարհի տարբեր խաղորդների հետ»,-հավելել է նա: Յունկերի խոսքով՝ հուլիսին ինքն այցելել է Չինաստան, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել խմբի ստեղծման շուրջ, որի շրջանակներում քննարկվելու է Առեւտրի համաշխարհային կազմակերպության բարենորոգումը:
Մեկնաբանելով ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի առեւտրական հարաբերությունները՝ Յունկերը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կկատարի ամռանն իր կողմից Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները: «Դոնալդ Թրամփի հետ մենք համաձայնություն ենք կնքել, եւ ես կարծում եմ, որ նա կատարում է իր խոստումները»,-նշել է Եվրահանձնաժողովի նախագահը:
Սեպտեմբերի 12-ին Յունկերը Ստրասբուրգում հանդես է եկել Եվրախորհրդարանին հղած տարեկան ուղերձով, որում ներկայացվել է ԵՄ-ում տիրող իրավիճակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: