Ուելսում ինսուլինի արտադրմանը նպաստող դեղորայք են թեստավորում

Ուելսում հետազոտողները թեստավորում են նոր դեղորայք, որը պետք է վերականգնի ենթաստամոքսային գեղձի այն բջիջները, որոնք ինսուլին են արտադրում, եւ առաջին տիպի շաքարախտով հիվանդներին օգնի նվազեցնելու հորմոնի օգտագործումը կամ էլ ընդհանրապես հրաժարվել ներարկումներից: Այդ մասին գրել է Wales Online-ը:

Նրա տվյալներով՝ նոր պատրաստուկը դեռեւս անվանում չունի: Արդեն երկու պացիենտ փորձարարական դեղորայքի չափաբաժին են ստացել Ուելսի համալսարանական հիվանդանոցի կլինիկական հետազոտությունների բաժանմունքում: Շուտով փորձագետները ձեռնամուխ կլինեն արդյունքների գնահատմանը:

«Ինսուլինի ներարկումները մեծ հոգս են բոլոր այն նրանց համար, ովքեր տառապում են առաջին տիպի շաքարախտով: Նոր թերապիան կարող է օգնել նվազեցնելու ինսուլինի այն քանակությունը, որը պահանջվում է առաջին տիպի շաքարախտով հիվանդներին, եւ նրանց ավելի արդյունավետ հսկողություն առաջարկելու արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նկատմամբ»,-կարծում Է դոկտոր Մոհամադ Ալհաջ Ալին, որը հետազոտության վրա աշխատում է Կարդիֆեում:

Առայժմ դեղորայքի օգտագործումը զգալի կողմնակի ազդեցություններ չի ունեցել, բայց դրա արդյունավետության մասին հայտարարելը նույնպես վաղ է, նշում է հրատարակությունը: Հետազոտողները ցանկանում են փորձարկումներում ներգրավել ութ կամավորների, որոնք շաքարախտով տառապում են ավելի քան երկու տարի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս