Փաշինյանի ու Մակրոնի հանդիպման օրակարգը բավական լայն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնի միջև կայանալիք հանդիպման օրակարգը բավական լայն է: Այս մասին սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նրա խոսքով՝ այս հանգամանքը խորհրդանշում է երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակը:
«Մենք Ֆրանսիայի հետ ծավալում ենք համագործակցություն թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ու սոցիալական բնագավառներում: Այս բոլոր հարցերը լինելու են օրակարգում»,- նշեց խոսնակը: