Զոհրաբ Մնացականյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին

Սեպտեմբերի 12-13-ը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Ժնև:

Սեպտեմբերի 13-ին նախարարը բացման խոսքով հանդես կգա Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանի շրջանակներում կայանալիք Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված բարձր մակարդակով թեմատիկ քննարկմանը:

Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես կգա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանում։

Այցի ընթացքում նախարարը հանդիպում կունենա ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորանշանակ գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ։

Տեսանյութեր

Լրահոս