Բաժիններ՝

Կատալոնիայում անվարորդ ավտոբուս են գործարկել

Կատալոնիայի իշխանությունները գործարկել են նոր ավտոբուս, որն ուղեւորներին փոխադրում է առանց վարորդի: Անվարորդ էլեկտրաբուսի փորձարկումները կանցկացվեն մի քանի քաղաքներում, որոնցից առաջինը դարձելէԷ Սան Կուգատ դել Վալիեսը (Բարսելոնա): Այդ մասին հայտնել է Noticia.ru-ն:

Ավելի ուշ ավտոբուսը կուղարկվի Տարասա, Սաբադել, Ժիրոնա, Ռեուս, Էլ Վենդրել, Մարտորել եւ Վիկ: Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, թե կարեւոր է սկսել նման փոխադրամիջոցների թեստավորումը, որպեսզի մարդիկ ավելի հաճախ դրանք տեսնեն գործողության մեջ: Նրանք նաեւ նշել են, որ էլեկտրական տրանսպորտի անցնելու ճանապարհին անհրաժեշտ է վերափոխել ենթակառուցվածքը: Ավտոբուսը, որն ստացել է Erica անվանումը, նախատեսված է 12 մարդու համար:

Այն հանդերձված է սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդկանց կարիքների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս