Լոնդոնում սրճարան են բացել ֆրանսիական բուլդոգների համար
Լոնդոնում մեկ օրով սրճարան են բացել շների համար: Հաստատության գլխավոր հյուրերը դարձել են ֆրանսիական բուլդոգները:
«Ֆրանսիացիների» համար սրճարանում պատրաստված էր մի ամբողջ ճաշացանկ, ինչպես նաեւ ֆոտոսեթերի ու խաղերի հարթակներ: Մուտքը սրճարան վճարովի էր. վճարի չափը կախված էր այն բանից, թե այցելուները եկել էին բուլդոգներով, թե առանց դրանց: