Բաժիններ՝

Ճանապարհային ոստիկանությունը Երևանում և մարզերում իրականացրել է ուժեղացված ծառայություն

Սեպտեմբերի 3-ից 9-ը ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում և մարզերում իրականացրել է ուժեղացված ծառայություն:

Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները Երևանում ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 134 մեքենա, որոնցից 21-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում, 1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշանի սարք, իսկ որոշ մեքենաների վարորդներ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր:

Նույն ժամանակահատվածում 84 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտման համար, 42-ի վարորդները խախտումը վերացրել են տեղում:
2 վարորդի նկատմամբ էլ արձանագրություն է կազմվել մեքենայից տարբեր իրեր և առարկաներ նետելու համար:

Մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները: Արդյունքում՝ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 88 մեքենա, որոնցից 57-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում: Հայտնաբերվել են նաև ժամկետն անց ԱՊՊԱ պայմանագրով 18 և փոխարինված համարանիշով 1 մեքենա:

Վարչական իրավախախտման վերաբերյալ կազմվել է 197 արձանագրություն՝ առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտման համար: Բեկանվել է 16-ը:
3 վարորդ էլ տուգանվել է տրանսպորտային միջոցից տարբեր իրեր և առարկաներ նետելու համար:

Հարգելի վարորդնե՛ր, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս