Արմեն Սարգսյանը ընդունել է Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի նախագահ Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի միջեւ բարեկամական կապերի զարգացման, միջեկեղեցական երկխոսության խորացման հարցերին, ինչպես նաեւ հայ ժողովրդի կյանքում եկեղեցու պատմական դերին:
Հյուրերը նաեւ նախագահին են ներկայացրել իրենց տպավորությունները Հայաստան այցելությունից: