Սոբյանինը հաղթում է Մոսկվայի քաղաքագլխի ընտրություններում
ոսկվայի գործող քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը տեղամասային ընտրական հանձնաժողովներից ստացված 99 տոկոս արձանագրությունների տվյալների ամփոփումից հետո հավաքում է ընտրողների ձայների 70,02 տոկոսը: Այդ մասին հայտնել է Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովը:
Գերատեսչության տվյալներով՝ Սոբյանինի օգտին քվեարկել են 1,5 միլիոնից ավելի քաղաքացիներ:
Երկրորդ տեղն զբաղեցնում է ՌԴ կոմկուսից քաղաքագլխի թեկնածու Վադիմ Կումինը, որի օգտին քվեարկել է ընտրողների 11,44 տոկոսը, երրորդ տեղում «Արդար Ռուսաստան»-ից թեկնածու Իլյա Սվիրիդովն է՝ 6,76 տոկոս ձայներով: Սեպտեմբերի 9-ին կայացած ընտրություններին մասնակցությունը կազմել է 30,36 տոկոս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Լուսանկարը` ТАСС