Բաժիններ՝

«Ասում են՝ «Բարսելոնային» չի կարելի մերժել, բայց ես մերժեցի». Անտուան Գրիզման

Ֆուտբոլիստն ուզում է հաջողության հասնել Դիեգո Սիմեոնեի թիմում: «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը չի զղջում, որ մնացել է Մադրիդում և չի տեղափոխվել «Բարսելոնա»:

«Հաճախ են ասում, որ «Բարսելոնային» չի կարելի մերժել: Բայց ես մերժեցի: Այնպիսի ակումբներին, ինչպիսին «Բարսելոնան» է, շատ դժվար է ասել` «ոչ»: Բայց ինձ մոտ ամեն ինչ լավ է «Ատլետիկոյում»: Սա իմ տունն է, և ես ուզում եմ ինչ-որ լուրջ բանի հասնել այս թիմի հետ»,- ասել է Գրիզմանը L’Equipe-ին տված հարցազրույցում:

Հունիսի 19-ին Գրիզմանը երկարաձգեց պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ մինչև 2023 թվականը: Նախորդ մրցաշրջանում «հնդկացիները» հաղթեցին Եվրոպայի լիգան:

Ամռանn Անտուան Գրիզմանը դարձավ Աշխարհի առաջնության հաղթող Ֆրանսիայի հավաքականի կազմում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս