Բաժիններ՝

Վենետիկում որոշվել են հիմնական մրցույթի ֆավորիտ ֆիլմերը «Ոսկե առյուծի» համար պայքարում

Վենետիկում կինոքննադատներն ու հանրությունը նշել են Վենետիկի 75-րդ կինոփառատոնի, իրենց կարծիքով, լավագույն ֆիլմերը:

Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը, դա հետեւում է մասնավորապես, «Ciak» հանդեսի ամփոփիչ վարկանիշներից, որոնք հրապարակվել են սեպտեմբերի 7-ին։

Կինոքննադատների վարկանիշի համաձայն, ամենաբարձր գնահատականին արժանացել է Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» կինոնկարը (4,2 բալ): Սեւ-սպիտակ ժապավենը պատմում է 1970-ական թվականներին Մեխիկոյում միջին դասի ընտանիքի ոչ դյուրին կյանքի մասին: Երկրորդ դիրքում հաստատվել են միանգամից երեք կինոնկարներ՝ Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին», Օլիվիե Ասայասի «Կրկնակի կյանքեր» ժապավենները եւ Ժակ Օդիարի «Սիսթերս եղբայրները» վեսթեռնը: Դրանցից յուրաքանչյուրը վաստակել է 3,8 բալ:

Առաջատարների եռյակը եզրափակում է Դեմիեն Շազելի «Մարդը լուսնի վրա» ֆիլմը՝ գլխավոր դերում Ռայան Հոսլինգի մասնակցությամբ: Վենետիկի 75-րդ կինոփառատոնն ավարտվում է սեպտեմբերի 8-ին: Հիմնական մրցույթի ժյուրին գլխավորել է մեքսիկացի ռեժիսոր Գիլիերմո դել Տորոն: Հիմնական մրցույթին ներկայացված է 21 ֆիլմ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս