Բաժիններ՝

էլեկտրական վահանակում այրվել են էլեկտրական հաշվիչներ

Սեպտեմբերի 6-ին, ժամը 12:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 1-ին շենքի մուտքում գտնվող էլեկտրական վահանակում հաշվիչներ են այրվում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:02-ին, մարվել՝ 13:28-ին: Այրվել է 6 հատ էլեկտրական հաշվիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս