Այծքաղն ընկել է վագրակատվի ճանկը, բայց նրան փրկել է բորենին
Ականատեսները սաֆարի-բնայգում պատահականորեն նկարահանել են հետաքրքիր մի դեպք, թե ինչպես է բորենին կարողանում ազատություն պարգեւել մահվան դատապարտված այծքաղին։
Միջադեպը տեղի է ունեցել Հարավային Աֆրիկայի Քրյուգերի ազգային բնայգում: Ինչպես պնդում է տեսանյութի հեղինակը, վագրակատուն ամբողջ առավոտյան փորձում էր իր համար այծքաղ բռնել, բայց դա նրան չէր հաջողվում: Սակայն, վերջապես, այծքաղներից մեկը սխալվում է:
Տեսանյութում երեւում են ծանծաղուտի մոտ կանգնած բազմաթիվ այծքաղները, եւ ինչպես է թփերի միջից դուրս է թռչում վագրակատուն: Այծքաղներից մեկը սայթաքում է եւ չի կարողանում դուրս գալ ջրից, ինչի պատճառով էլ հայտնվումէ գիշատչի ճանկերում:
Հաջող որսից հետո վագրակատուն հեռանում է, սակայն շուտով ջրափոսի մոտ է գալիս բորենին եւ նկատում ոչ հեռու նստած գիշատչին՝ որսը երախում: Նա որոշում է վագրակատվից խլել այծքաղին եւ վազում է նրա կողմը: Վերջինս, բնականաբար, պետք է բաց թողներ զոհին, որպեսզի հնարավորություն ունենար մարտի մեջ մտնել բորենու հետ: