Սիրիայում անհրաժեշտ է վերականգնել 3.9 հազար դպրոց. Սերգեյ Շոյգու
Սիրիայում անհրաժեշտ է շուրջ 4 հազար դպրոց վերականգնել: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն`ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնում տեղի ունեցած ՌԴ պաշտպանության նախարարության գիշերօթիկ դպրոցի 10-ամյակի միջոցառման ժամանակ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այստեղ գալուց առաջ ես աչքի եմ անցկացրել հաշվետվությունը, թե որքանով է տառապյալ Սիրիայի կրթական համակարգը պատրաստ նոր ուսումնական տարվա սկզբին: Պետք է ևս շուրջ 3.9 հազար դպրոց վերականգնել»,- ասել է նախարարը:
Նա նաև նշել է, որ երեխաները սկսել են ուսում ստանալ մոտավորապես 14 հազար դպրոցում, որոնք ինչ-որ ձևով այս ժամանակահատվածում հաջողվել է վերականգնել: