Ռոբերտ Քոչարյանը չի մեկնել Հայաստանից. ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունը հաստատում է, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը չի մեկնել Հայաստանից։

«Կարող ենք հաստատել, որ նա Հայաստանում է, չի մեկնել։ Սակայն այլ մանրամասներ այս պահին չենք կարող ասել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Նա չպարզաբանեց նաև տարածված տեղեկությունը, թե Քոչարյանի անձնագրերը իրավապահների մոտ են պահվում և այդ պատճառով նա չի կարող մեկնել երկրից. «Անձնագրերի մասով այլ մանրամասներ չեմ կարող ասել»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարել էր, թե Քոչարյանը մի քանի օրով մեկնում է Հայաստանից:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930