Բաժիններ՝

Կալիֆոռնիայում առնվազն տասը մարդ է վիրավորվել հրաձգության հետևանքով

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սան Բեռնարդինո քաղաքում առնվազն տասը մարդ է հրազենային վերքեր ստացել հարձակման հետեւանքով: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:

Տուժածներին տեղափոխել են մերձակա երեք հիվանդանոցներ: Նրանցից ոմանք օրհասական վիճակում են: Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել բազմաբնակարան շենքում, որտեղ անհայտ անձը կրակ է բացել:

Ոստիկանությունն առայժմ տվյալներ չունի կասկածյալի ու նրա գործողությունների դրդապատճառների վերաբերյալ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս