ԿԲ-ն ուժը կորցրած է ճանաչել ID Bank-ի («Անելիք բանկ»)՝ TYME վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվությունը
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի օգոստոսի 31-ի նիստում «Անելիք բանկ» ՓԲԸ-ին (ներկայիս «Այդի բանկ» ՓԲԸ) տրամադրված «ԹԱՅՄ» («TYME») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվել:
Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը՝ հավելելով, որ «ԹԱՅՄ» («TYME») համակարգը հանվել է վճարահաշվարկային համակարգերի անվանացանկից:
Ուժը կորցրած է ճանաչվել նաև Ա/Ձ Արմենուհի Առաքելյան գրավատան թիվ ԳԳ-Ե268 լիցենզիան: