Ուշադիր եղեք. ինչի է հանգեցնում վիտամինների պակասն օրգանիզմում

Վիտամինների անբավարարությունն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ որպես հետևանք՝ կարող են կուրջ խանգարումներ առաջանալ: Estet-portal.com-ի հաղորդմամբ՝ կարևոր է լիարժեք սնվել՝ օրգանիզմն անհրաժեշտ վիտամիններով ու միկրոէլեմենտներով ապահովելու համար:

Օրգանիզմում վիտամինների անբավարար մակարդակի պատճառները

Ավիտամինոզն օրգանիզմում վիտամինների անբավարար մակարդակն է, որը կարող է առաջանալ հետևյալ պատճառներով.

  • ներքին օրգանների և համակարգերի հիվանդություններ
  • դեղամիջոցների, հատկապես՝ հակաբիոտիկների երկարաժամկետ օգտագործում
  • օրգանիզմին չպահապատասխանող կլիմա
  • սննդակարգում չափից շատ սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի ներառում
  • հաճախակի սթրեսային իրավիճակներ և նյարդային լարվածություն
  • ֆիզիկական բարդ աշխատանք
  • ջերմային մշակման ենթարկված սննդի՝ մեծ քանակով օգտագործում, ինչպես նաև քիչ քանակով մրգերի և հում բանջարեղենի օգտագործում
  • սննդի պահպանման կանոնների խախտում:

Ինչպես է արտահայտվում A և C վիտամինների անբավարարությունը

Կարդացեք նաև

A վիտամինի անբավարար մակարդակի դեպքում նկատվում են հետևյալ նշանները.

  • մազաթափություն
  • տեսողության վատացում
  • աչքերի հոգնածություն
  • մաշկի կոշտացում:

Երբ օրգանիզմին չի բավականացնում C վիտամինի մակարդակը, կարող են առաջանալ հետևյալ խնդիրները.

  • եղունգների շերտավորում
  • մկանային ցավեր
  • անոթների թուլություն
  • արյունահոսություն լնդերից
  • հոդացավեր:

Ինչպես է արտահայտվում B խմբի վիտամինների անբավարարությունը

  • B1 վիտամինի անբավարար մակարդակը նպաստում է նևրոզների առաջացմանը, հաճախասրտությանը, ոտքերի այտուցվածությանը:
  • B6 վիտամինի անբավարար մակարդակի մասին կարող է վկայել լեզվի գույնը. այն այտուցվում է, դառնում կարմիր ու փայլուն, աչքերն արցունքոտվում են:
  • B12 վիտամինի անբավարար մակարդակի հետևանքով կարող է բարձրանալ խոլեստերինի մակարդակը, խանգարվել արյան շրջանառությունը, իջնել հեմոգլոբինի մակարդակը: Խնդրի մասին կարող են վկայել նաև հոգնածությունը, արագ հյուծումը, ցավը որովայնում:

Ինչպես է արտահայտվում K, PP վիտամինների անբավարարությունը

Վիտամին K-ի անբավարար մակարդակի մասին կարող են վկայել հետևյալ ախտանշանները.

  • արյունահոսություն լնդերից
  • փոքր վերքերի երկար ապաքինում
  • արյան մակարդելիության խանգարում
  • անոթային խնդիրներ:

PP վիտամինի անբավարար մակարդակը կարող է արտահայտվել հետևյալ նշաններով.

  • մաշկի թեփոտում
  • այտուցներ ձեռքերին և ոտքերին
  • ագրեսիվություն
  • դիարեա
  • մաշկի գույնի փոփոխություն
  • հիշողության վատացում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս