Բաժիններ՝

Արցախի Հանրապետության ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Սեպտեմբերի 1-ից մինչև 10-ը հանրապետությունում կազմակերպվում է անվտանգ երթևեկության տասնօրյակ «Ուշադրություն երեխաներ են» կարգախոսով: Այդ ընթացքում ճանապարհային ոստիկանության վերակարգերը ավելի կմոտեցվեն դպրոցներին և նրանց մերձակա խաչմերուկներին: Ճանապարհային ոստիկանության համապատասխան ծառայողները կլինեն կրթօջախներում և կանցկացնեն դասախոսություններ երթևեկության կանոնների վերաբերյալ:

Հարգելի ծնողներ, եղեք ուշադիր Ձեր երեխաների նկատմամբ և հատկապես նրանց ներկայությամբ խուսափեք ճանապարհային երթևեկության կանոնները խախտելուց, աշխատեք լավ օրինակ ծառայել, քանզի ծնողների օրինակը երեխաների համար շատ ավելի ընդունելի է:

Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրվա հետ կապված միջոցառումների անցկացման ժամանակ ճանապարհային անվտանգ երթևեկություն կազմակերպելու և դժբախտ պատահարներից զերծ մնալու նպատակով, կոչ է արվում երթևեկության բոլոր մասնակիցներին լինել ուշադիր և խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Արցախի ոստիկանություն

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս