Բաժիններ՝

Հովհաննես Պողոս Երկրորդին պատկանած Ford ավտոմեքենան կրկին աճուրդի է հանվել

Sotheby՚s աճուրդների տունը Օբեռնում (ԱՄՆ, Ինդիանայի նահանգ) վաճառքի է հանում Ford Escort 1100 GL ավտոմեքենան, որը պատկանել է Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապին: Այդ մասին հայտնել է Vatican News նորությունների պորտալը:

Կարոլ Վոյտիլան ավտոմեքենան 1976 թվականին ձեռք է բերել Լեհաստանում՝ Կրակովի արքեպիսկոպոս եղած ժամանակ: 1978 թվականին առաքելական գահի տիրակալ ընտրվելուց հետո Ford Escort-ը պահվում էր Վատիկանի ավտոտնակում եւ 1996 թվականին աճուրդում վաճառվել 17,7 մլն իտալական լիրով:

Աճուրդից ստացված ամբողջ հասույթն այն ժամանակ օգտագործվեց բարեգործական նպատակներով:  2005 թվականին պապական ավտոմեքենան կրկին աճուրդի դրվեց եւ այս անգամ ձեռք բերվեց 530 հազար ֆունտ ստեռլինգով:

Ներկայում Sotheby՚s-ը այս «ավտոմասունքը» գնահատում է այնպիսի մի գումար, որը տատանվում է 150 հազարից մինչեւ 300 հազար դոլար:

Երկնագույն Ford Escort 1100 GL-ը հավաքվել է Գերմանիայում եւ հանդերձված է 1,1 լիտր ծավալով քառագլան շարժիչով եւ փոխանցումների քառաստիճան մեխանիկական տուփով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս