«Հնարավոր չէ կանխատեսել ռուբլու կուրսը». Սիլուանով

ՌԴ առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Սիլուանովը rbc.ru-ի հետ զրույցում հայտարարել է, որ հնարավոր չէ կանխատեսել ռուբլու կուրսը: Նա նշել է, որ պատժամիջոցների սահմանման մասին հայտարարությունն անգամ բավարար է փոխելու ներդրողների տրամադրվածությունը:

«2018թ. օգոստոսին ամերիկյան դոլարի և եվրոյի նկատմամբ ռուբլու կուրսը կտրուկ անկում է ապրել: Արդյունքում՝ ՌԴ Կենտրոնական բանկը հայտարարեց Ֆինանսների նախարարության կարիքների համար արտարժույթի գնման գործընթացի դադարեցման մասին, ինչը հնարավորություն տվեց ռուբլուն ամրապնդվելու»,- ասել է նա:

Սիլուանովի կարծիքով՝ «Ռուսաստանի ղեկավարությունը, այնուհանդերձ, մշակել է միջոցառումների շարք, որոնք կարող են պաշտպանել երկրի տնտեսությունը պետական պարտքի ուղղությամբ ԱՄՆ պատժամիջոցներից ու դրանց հետևանքներից:

Պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս