Ոստիկանությունը պարզաբանում է Վալերի Օսիպյանի՝ հոկտեմբերին հրաժարական տալու մասին լուրը
Լրատվամիջոցներից մեկը լուր է շրջանառել, թե ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հոկտեմբեր ամսին պատրաստվում է հրաժարական տալ:
Հայտնում ենք, որ ոստիկանության պետը շարունակում է աշխատել բնականոն աշխատակարգով և ունի բազմաթիվ երկարաժամկետ ծրագրեր, որոնք իրականացվում և իրականացվելու են կանխանշված ժամկետներում:
Ինչ վերաբերում է ոատիկնության պետի` իբր Եվրոպայում բնակություն հաստատելու «մտադրությանը», ընդամենը և ի գիտություն ասենք, որ մեր հայրենակիցներն այսօր Եվրոպայից տուն են վերադառնում, և այս կարգի «պատումները» ծիծաղելի ու ժամանակավրեպ են:
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ անհավաստի լուրերով ընթերցողին թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից: