Օսիպյանը սեպտեմբերին ծաղիկներ կբաժանի, իսկ հոկտեմբերին հրաժարական կտա. «Իրավունք»

«Իրավունքի» տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը սեպտեմբերի 1-ին անակնկալ է պատրաստել առաջին դասարանցիների համար: Դեպի գիտելիքների աշխարհ առաջին քայլերն անող փոքրիկներից յուրաքանչյուրին այդ օրը ոստիկանները ծաղիկներ կնվիրեն:

Սակայն ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի նախաձեռնած այս անակնկալին հաջորդել է տհաճ մի անակնկալ, որը վերաբերում է ոչ թե փոքրիկներին, այլ նոր իշխանությանը:

Լուրեր են շրջանառվում, որ Վ. Օսիպյանը հոկտեմբերին պատրաստվում է հրաժարական տալ, ինչ պատճառաբանությամբ՝ դեռևս հայտնի չէ: Ի դեպ նշենք նաև, որ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանափոխությունը, ոստիկանական կուլիսներում շշուկներ կային, որ Վ. Օսիպյանը պատրաստվում է բնակություն հաստատել Եվրոպայում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի այօսրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031