Բաժիններ՝

Թրամփը և Մերկելը պաշտպանել են առևտրական արգելքների վերացմանը միտված բանակցությունները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Գերմանիայի կանցլեր Անգլա Մերկելը հավանություն են տվել առեւտրական արգելքների վերացման շուրջը ԱՄՆ – ԵՄ բանակցություններին: Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը:

«Նրանք հաստատակամորեն պաշտպանել են առեւտրական կապերի խորացմանը խոչընդոտող արգելքների վերացման շուրջը Վաշինգտոնի եւ Բրյուսելի միջեւ շարունակվող քննարկումները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Զրույցը տեղի է ունեցել Մեքսիկայի հետ Կանադայի շրջանցմամբ ազատ առեւտրի վերաբերյալ Թրամփի կողմից հայտարարված համաձայնագրի ֆոնին, որը բանակցությունների երրորդ կողմն էր: Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Թրամփը բազմիցս հայտարարել է, որ երկկողմ առեւտրական պայմանագրերը գերադասում է բազմակողմ պայմանագրերից, սակայն ԱՄՆ-ի վարչակազմն այնուամենայնիվ բանակցություններ է վարում ԵՄ-ի, այլ ոչ թե Եվրամիության երկրների հետ առանձին-առանձին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս