Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի պատվիրակությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 27-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են պաշտպանության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը եւ հասարակություն-բանակ կապերին վերաբերող տարբեր հարցեր:
Նախագահը պետական պարգեւներ է հանձնել Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգեւատրված հասարակական խորհրդի մի խումբ անդամների:
Հանդիպմանը մասնակցում էր պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: