Բաժիններ՝

«Եթե տղամարդը պրոբլեմ ունի, նա պետք է մոտենա և լուծի այն տղամարդավարի». Իբրահիմովիչը՝ Գվարդիոլայի մասին

«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է Պեպ Գվարդիոլայի հետ շփման մասին «Բարսելոնայում» իրենց համատեղ աշխատանքի ընթացքում:

««Բարսելոնայում» ես հայտնվեցի անսովոր իրավիճակի մեջ: Գվարդիոլան ինձ հետ չէր խոսում, և դա նորություն էր ինձ համար: Եթե տղամարդը պրոբլեմ ունի մեկ այլ տղամարդու հետ, նա պետք է մոտենա և լուծի այն տղամարդավարի:

Ես ասացի նրան. «Եթե ես պրոբլեմ եմ դարձել, ես կգնամ: Ես այն մարդը չեմ, ով պրոբլեմներ է ստեղծում»: Մամուլում հաճախ են ասում, որ ես մարզչի հետ պրոբլեմներ եմ ունեցել իմ բնավորության պատճառով: Բայց դա այդպես չէ»,- Իբրահիմովիչին է մեջբերում ESPN-ը:

Իբրան խաղացել է կատալոնացիների կազմում 2009-10թթ. մրցաշրջանում, որից հետո տեղափոխվել է «Միլան»:

Պրիմերայի 2009-10թթ. մրցաշրջանում Իբրան 29 խաղերում դարձել է 16 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս