Բաժիններ՝

«Ես չէի ցանկանա վերադարձնել ընդհանուր զինապարտությունը». Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բռնել է բանակ կանոնավոր զորակոչերի վերսկսման հակառակորդների կողմը: Այս մասին նա օգոստոսի 26-ին հայտարարել է ADR հեռուստաալիքի եթերում:

«Ես չէի ցանկանա վերադարձնել ընդհանուր զինապարտությունը»,- ասել է նախարարների կաբինետի ղեկավարը: Նրա խոսքով՝ «զինծառայողների նկատմամբ պահանջներն այժմ միանգամայն այլ են դարձել», դա նշանակում է, որ նաեւ կանոնավոր զորակոչերի կարեւորությունն այն չէ, ինչպես նախկինում էր:

Գերմանիայում պարտադիր ծառայության վերադառնալու քաղաքական նախաձեռնություններ կամ կոնկրետ քայլեր առայժմ չեն ձեռնարկվել: Հուլսիսի վերջին թեման արծարծել են քրիստոնյա դեմոկրատները (ՔԴՄ): Սոցիալ- դեմոտրատները, որոնք նույնպես մտնում են կառավարության մեջ, անմիջապես ասել են, որ ավելի լավ է խրախուսել երիտասարդ քաղաքացիների կամավոր ձեռնարկումները, բայց չվերադառնալ հարկադրական հիման վրա ծառայությանը:

Գերմանիայում ընդհանուր զինապարտությունը սահմանվել է 1957 թվականին կանցլեր Քոնրադ Ադենաուերի նախաձեռնությամբ, այդ տարվանից էլ հայտնվել է այլընտրական ծառայություն անցնելու հնարավորությունը: Գերմանիան կանոնավոր զորակոչերից հրաժարվել է 2011 թվականի հուլիսի 1-ից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս