Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Արցախի երիտասարդական ֆորումի մասնակիցների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին Հադրութի շրջանի Տող գյուղի շրջակայքում հանդիպում է ունեցել Արցախի երիտասարդական ֆորումի մասնակիցների հետ:
Ջերմ ու անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցեր:
Նախագահը կարեւորել է նման միջոցառումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք դարձել են ավանդական: