Բաժիններ՝

2018-ի երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով. ինչի՞ հաշվին է եղել աճը

ՀՀ վիճակագրական կոմիտեն օրերս հրապարակել էր 2018 թվականի I և II եռամսյակների Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ)-ի ցուցանիշները։

Ըստ ՎԿ տվյալների, երկրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 1 տրլն 358.4 մլրդ դրամ։ 2017 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով։

Նշենք, որ առաջին եռամսյակում աճի ցուցանիշն ավելի մեծ էր՝ 2018 թվականի առաջին եռամսյակում՝ 2017-ի առաջին եռամսյակի համեմատ, ՀՆԱ իրական աճը 9.6% էր։

Սակայն հաշվի առնելով հուլիսին տնտեսական ակտիվության աճի արագացումը, կարելի է ենթադրել, որ այս տեմպով շարունակվելու դեպքում երրորդ եռամսյակի ՀՆԱ աճն ավելի բարձր կլինի։

Վիճակագրական կոմիտեի տվյալներից երևում է, որ ՀՆԱ հավելաճին նպաստել են տնտեսության բոլոր ճյուղերը։ Ամենից շատ՝ 4.3 տոկոսային կետով, ՀՆԱ-ի հավելաֆին նպաստել է առևտրի և ծառայությունների ոլորտը։

Արդյունաբերության (ներառյալ էներգետիկան) նպաստում է ՀՆԱ հավելաճին եղել է 1.5 տոկոսային կետ, գյուղատնտեսությունը նպաստել է 0.8, շինարարությունը՝ 0.5 տոկոսային կետի չափով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս