Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և գլխավոր դատախազությունը երկրի նախագահի նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին կասկածում են պետական դավաճանության մեջ։ Երկու գործակալություններն էլ այս մասին հայտարարել են նոյեմբերի 3-ին։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը նոյեմբերի 4-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Չինաստանը «պատրաստ է շարունակել համագործակցությունը» Միացյալ Նահանգների հետ միջանկյալ ընտրություններից հետո, որոնց նախնական արդյունքներով նախագահ Դոնալդ Թրամփի կուսակից հանրապետականները կորցրել են վերահսկողությունը Կոնգրեսի երկու պալատներում։ Այս մասին հաղորդում է France 24-ը։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր «սիրելի խաղալիքը»՝ մսաղացը, տարածել է ամբողջ Ուկրաինայում։ Այս մասին նա հայտարարել է Sputnik ռադիոկայանի եթերում։
Իսպանական ֆուտբոլը ցնցած ողբերգական միջադեպից հետո «Անդորրայի» դարպասապահ Խեսուս Օվոնոն շարունակում է մնալ իրավապահների և մարզական հանրության ուշադրության կենտրոնում։ Իսպանիայի ազգային ոստիկանությունը պաշտոնական հետաքննություն է սկսել «Տեներիֆեի» 30-ամյա հարձակվող Խեսուս դե Միգելի մահվան հանգամանքները պարզելու համար, իսկ համացանցում դարպասապահի անունից տարածված զղջման խոսքերը պաշտոնապես հերքվել են, տեղեկանում ենք armsport.am կայքից։
Կարմրավորի հովվության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը շնորհավորել է Վեհափառ Հայրապետին Օծման և Գահակալության 27-ամյակի առիթով։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ կադրային փոփոխություններ կատարել իր կաբինետում՝ երկրում անցկացված միջանկյալ ընտրություններում իր կուսակից հանրապետականների պարտության պատճառով։ Այս մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքի ուղիղ եթերում։
Փաշինյանը Կոմմոդոսի նման հետևից խփում է, հետո ասում՝ արի կռվենք. Շարմազանով
COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը։
Մոնակոյի Իշխանապետությունում մեկնարկած Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի նախարարների 19-րդ համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հանդիպումը Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գլխավոր տնօրեն Օլիվիե Նիգլիի և գործակալության նախագահի գրասենյակի տնօրեն Ռաֆալ Պիեխոտայի հետ։
Ռուսական կողմը պատրաստել է Հայաստանին վերաբերող կոնկրետ առաջարկ, որը կներկայացվի ՀԱՊԿ անդամ պետություններին։ Հայաստանի նկատմամբ կարող է կիրառվել կանոնադրության 25-րդ հոդվածը:
Վստահ եմ՝ անգամ ՔՊ-ն գիտի, որ Ծառուկյանը պիտի լինի ազատության մեջ. այստեղ գործ չկա. Արման Աբովյան
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ ընդամենը մեկ ամիս առաջ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից ազատված Դավիթ Սանամյանը կրկին վերադարձել է համակարգ՝ այս անգամ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի խորհրդականի կարգավիճակով։
Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիրի մարզի Կողբավան գյուղի տարածքում իրայանացվում է ապօրինի արդյունահանում։
Էս գործն օգտագործվում է Գագիկ Ծառուկյանի դեմ ճնշում գործադրելու համար. Հայկ Մամիջանյան
Էլետրական շներ են առել ու ցուցադրում, դրանք մեր երկիրը պատրա՞ստ են պաշտպանելու. Էդգար Ղազարյան
Վիրավոր և անպաշտպան զինծառայողի խոշտանգումն ու սպանությունը չեն կարող արդարացվել պատերազմով։ Դատարանը հաստատել է Ադրբեջանի պատասխանատվությունը և ճանաչել նաև ընտանիքի անդամների սեփական իրավունքների խախտումը։ Ադրբեջանի ժխտումներն ու Մեծ Պալատին ուղղված բողոքը չեն փոխել այս արդյունքը։
Փաշինյանն ասել է՝ լցնելու եմ ԱԱԾ պադվալները, մտնելու եմ ընտանիքներ, մենակ Ալիևը գոհ լինի. Դանիելյան
Այս ճանապարհով ուզում են ճնշում գործադրել ընդդիմության վրա, որը վստահ եմ՝ չի հաջողվելու. Հայկ Ֆարմանյան
Հայաստանը հոկտեմբերի 31-ից սկսել է իր քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը: Այս համակարգի ներդրումը Հայաստանի անձնագրային և նույնականացման փաստաթղթերի համակարգի համապարփակ բարեփոխման անկյունաքարն է, որն էլ ավելի է մերձեցնում Հայաստանն և Եվրոպական միությունը։ Այդ մասին ԵՄ հայաստանյան գրասենյակը հաղորդագրություն է տարածել։
Ռուսաստանցի զինվորականները գիշերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի երկու էլեկտրաենթակայանների և Սև ծովում գտնվող չորաբեռնատար նավի։ Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
Թույլ չենք տալու սերունդներին թողնել երկիր, որը չունի Անկախության հռչակագիր. Ղազինյան
Գալյանը ղալաթ արեց, թող գործող Սահմանադրությունը կարդա, նոր մտածի այն փոխելու մասին. Էդգար Ղազարյան
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։