Իմ հայրենիքն իմ ունեցվածքով չեմ կարա փոխեմ. Ծառուկյան
Արձագանքելով իրեն պատկանող «Արարատցեմենտ» գործարանը պետականացնելու մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությանը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել է, թե դրանով իրեն չեն վախեցնի:
«Ինձ ասել էին՝ «պարոն Ծառուկյան, որ դու սկսում ես ճիշտ քննադատել, ինքը իրա տեղը չի գտնում, ձեր սեփականությանը վնաս են տալու, արդեն հանձնարարություն ստացել են: Ես ասել եմ՝ իմ հայրենքը իմ ունեցվածքով չեմ կարա փոխեմ, այսինքն, էսօր 20 տարի առաջ սեփականաշնորհված գործարանը ասում ա Ծառուկյանից վերցնելու եմ, տամ ժողավրդին: էլի ժողովրդինն ա, աշխատում են, հարկերը տալիս ենք, ինչ վերցրել ենք, մի բան էլ քարը քարին դրել զարգացրել են: Դրանով ուզում են Ծառուկյանին վախեցնել: Հակառակը՝ ինչ կա ասելու եմ», – հայտարարել է Սյունիքում քարոզարշավ անող Ծառուկյանը:



