ԿԳՄՍՆ ֆավորիտ մատակարարը դարձյալ դրամաշնորհ է ստացել

29 միլիոն 139.400 դրամ՝ շուրջ 78.000 դոլար. ահա այս տարի այսքան կծախսվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի համար, որի փուլերի մեկնարկը տրվել է մայիս ամսից։

Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարությունը համապատասխան հատկացումը կատարել է  դրամաշնորհի տեսքով դեռ նախորդ ամսվա սկզբին։ Գումարը նախատեսված է միջոցառման երկու փուլերի համար և  Մատակարար ընկերություն է ընտրվել «Պեցցո»-ն։

Իսկ «Պեցցո»-ն պետգնումներում և ԿԳՄՍՆ-ի համար նոր չէ․ այս ՍՊԸ-ն «Գևորգիան կոնցեռն»-ի հետ է աֆիլացվում, իսկ կոնցեռնը՝ իր տարբեր ՍՊԸ-ներով, Պետգնումներում և հատկապես ԿԳՄՍ նախարարության հետ բավականին ակտիվ փորձառություն ունի գնումներում։

Միայն այս տարի «Պեցցո»-ի հետ կնքվել է միլիոնավոր դրամների շուրջ 10 պայմանագիր՝ տարբեր գնման ընթացակարգերով, այդ թվում՝ մեկ անձից գնման եղանակով և դրամաշնորհի տարբերակով։

Կարդացեք նաև

Ի դեպ, վերջին խոշոր դրամաշնորհը մարտ ամսին դարձյալ ԿԳՄՍ նախարարությունն է հատկացրել՝ 39 միլիոն 439 300 դրամով  պատվիրակելով «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարի անցկացումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031