Բաժիններ՝

Ինդոնեզիան Ռուսաստանի հետ պայմանավորվել է 150 մլն բարել նավթ գնելու շուրջ

Ինդոնեզիան Ռուսաստանի հետ պայմանավորվել է հատուկ գնով 150 միլիոն բարել ռուսական նավթի մատակարարումների շուրջ: Այս մասին գրում է ինդոնեզական Tempo շաբաթաթերթը՝ հղում անելով Ջակարտայի էներգետիկայի և շրջակա միջավայրի հարցերով հատուկ պատվիրակ Հաշիմ Ջոջոհադիկուսումոյին։

Նրա խոսքով՝ այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ինդոնեզիայի նախագահի՝ ապրիլի 13-ին Մոսկվա կատարած այցի ժամանակ։

Ռուսաստանը համաձայնել է օպերատիվ կերպով 100 միլիոն բարել նավթ մատակարարել նվազեցված գնով, ապա անհրաժեշտության դեպքում ևս 50 միլիոն բարել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930