Ռուսաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին. Պեսկով
Ռուսաստանը չի մասնակցում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին, բայց պատրաստ է աջակցություն ցուցաբերել խաղաղ կարգավորման հասնելու գործում: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս պահին Ռուսաստանի Դաշնությունը միջնորդ չէ բանակցային գործընթացում։ Մենք, ինչպես դա բազմիցս հայտարարվել է տարբեր մակարդակներում, անպայմանորեն, պատրաստ ենք անհրաժեշտ ցանկացած օգնություն ցուցաբերել խաղաղ կարգավորման և համապատասխան համաձայնության հասնելու գործում», – լրագրողներին ասել է Պեսկովը։



