Իսրայելը ձերբակալել է Իրանի օգտին լրտեսության մեջ կասկածվող երկու երիտասարդի
Իսրայելի ոստիկանությունը ապրիլի 20-ին հայտնել է, որ Իրանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու երիտասարդներ։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
Նշվում է, որ կասկածյալներ 19-ամյա Սագի Հայկը և 21-ամյա Ասսաֆ Չեթրիթը կապի մեջ են եղել իրանցի գործակալի հետ։
«Հայկը համաձայնվել է վերապատրաստում անցնել արաբական երկրներից մեկում և նույնիսկ նրան խնդրել են լրացուցիչ մարդկանց հավաքագրել նրանց (իրանցիների) ղեկավարությամբ առաքելություններ իրականացնելու համար», – հայտնել է ոստիկանությունը։
Երկու երիտասարդներին էլ մեղադրանք է առաջադրվելու Լոդ-Կենտրոնական շրջանային դատարանում։




