Երեւանյան դպրոցներից մեկի բակում 15 և 14-ամյա տղաները ծեծել են իրար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 15-ին, վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ոստիկանության բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 58-ամյա մի կին և խնդրել, որ հիմնական դպրոց ոստիկան մոտենա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին տեղում ահազանգողը հայտնել է, որ 9-րդ դասարանի աշակերտների միջև տարաձայնություն է եղե։
Տեղեկություններ են ստացվել, որ ապրիլի 15-ին նշված դպրոցի դիմացի այգում տեղի է ունեցել վիճաբանություն 9-րդ դասարանի աշակերտ 15-ամյա Գ․ Մ․-ի և 14-ամյա Ա․ Ք․-ի, որի ժամանակ վերջիններս միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել։



