Հայաստանից Ադրբեջան ներմուծված 960 դոլարի ապրանքը իրականում Նիդերլանդներից գնված վարդեր են. Ադրբեջանի մաքսային կոմիտե

Հայաստանից Ադրբեջան ներմուծված 960 դոլարի ներմուծումն իրականում կապված է Նիդերլանդներից գնված վարդերի հետ, հայտնել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն:

«Մատակարարումն իրականացվել է ՀՀ-ի տարածքով տարանցիկ եղանակով: Համաձայն «Արտաքին առևտրի մաքսային վիճակագրության հրապարակման կանոնների» 3.3 կետի՝ ներմուծման ժամանակ որպես գործընկեր երկիր հաշվի է առնվում այն երկիրը, որով անցնում է ապրանքը։ Այդ կապակցությամբ նշված վարդերը վիճակագրության մեջ արտացոլվել են որպես ՀՀ-ից ներմուծված»,- գրված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊԵԿ-ից հերքել էին ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանն առաջին անգամ 960 դոլարի ապրանք է ներմուծել Հայաստանից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930