Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը պատվիրակություն կուղարկի Հունգարիա՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցի քննարկման համար

Եվրոպական հանձնաժողովն ապրիլի 17-ին պատվիրակություն կուղարկի Հունգարիա, որպեսզի չսպասի նոր կառավարություն կազմելուն և հնարավորինս արագ սկսի աշխատանքն, այդ թվում՝ Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի չափով ֆինանսավորման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Եվրամիության ներկայացուցիչ Պաուլա Պինյուն։

«Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունն արդեն վաղը կմեկնի Հունգարիա, որպեսզի հնարավորինս շուտ երկխոսություն սկսի այն քաղաքական ուժերի հետ, որոնք կազմելու են նոր կառավարությունը», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Պինյուի խոսքով՝ «կան շատ թեմաներ», ներառյալ Կիևի ֆինանսավորումը և Հունգարիայի համար «սառեցված հիմնադրամները»:

Հունգարիայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել ապրիլի 12-ին։ Ընդդիմադիր Պետեր Մադյարի գլխավորած «Տիսա» կուսակցությունը հաղթել է վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությանը՝ ստանալով խորհրդարանի 199 տեղից 138-ը։

Ուկրաինայի տարածքով անցնող «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա ռուսական նավթի մատակարարումների դադարեցման պատճառով երկրի վարչապետ Վիկտոր Օրբանն արգելափակում էր Կիևին 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930