Բաժիններ՝

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից նոր զոհեր են գրանցվել

Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց նոր հարվածներ հասցնելու մասին, որոնց հետևանքով կան նոր զոհեր։ BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ ըստ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության՝ Կիևում զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ երեխա։ 48 մարդ վիրավորվել է։

Օդեսայում 8 մարդ է զոհվել։ Դնեպրոպետրովսկի մարզում 3 մարդ զոհվել է, 34-ը՝ վիրավորվել։ Խարկովում կա 2 վիրավոր։

Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 44 հրթիռ, 659 անօդաչու թռչող սարք։

Իր հերթին, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերվա ընթացքում ուկրաինական 200-ից ավելի անօդաչու թռչող սարք խոցելու մասին։

Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքում 5 և 14 տարեկան երկու երեխա է զոհվել։ Եվս երկու մարդ վիրավորվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930