Բաժիններ՝

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն Իրանի հարցում միասնական դիրքորոշում ունեն

ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակներն իրանական ճգնաժամի հարցում միասնական են: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մեր և ԱՄՆ-ի նպատակները նույնն են…. Մենք ցանկանում ենք, որ Իրանից դուրս բերվեն միջուկային նյութերը, ուրանի հարստացման հնարավորությունները պետք է վերացվեն։ Եվ, իհարկե, մենք ցանկանում ենք, որ հիմնական երթուղիներով նավագնացությունը վերսկսվի», – նրա խոսքը մեջբերում է The Times of Israel-ը։

Նեթանյահուն հայտնել է, որ ամերիկացի դաշնակիցներն անընդհատ տեղեկացնում են Իսրայելին Իրանի հետ իրենց շփումների մասին։

Իսրայելի վարչապետը նշել է, որ չգիտի, թե ինչի կհանգեցնեն ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները, ուստի Իսրայելը պատրաստ է ցանկացած սցենարի, այդ թվում՝ ռազմական գործողությունների վերսկսման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930