Բաժիններ՝

Աչաջուրի միջնակարգ դպրոցից քթոսկրի կnտրվածքով հիվանդանոց է տեղափոխվել 17-ամյա աշակերտ

Shamshyan.com-ի տեղեկություններով` ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աչաջուր բնակավայրի միջնակարգ դպրոցում վայր ընկնելու հետևանքով «քթոսկրի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ «Իջևանի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի աշակերտ։

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները պարզել են, որ տուժածը Տավուշի մարզի բնակիչ 17-ամյա Հ․ Ե․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները պարզել են, որ Հ․ Ե․-ն նշված վնասվածքը ստացել է ժամը 13։10-ի սահմաններում Աչաջուր բնակավայրի միջնակարգ դպրոցում դասամիջոցի ժամանակ իր ընկերոջ՝ 16-ամյա Մ․ Ս․-ի հետ կատակելու ժամանակ՝ վերջինիս աջ ձեռքը անզգուշաբար Հ․ Ե․-ի քթին դիպչելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930