Բաժիններ՝

Լիբանանում սգո օր է հայտարարվել իսրայելական հարվածների զոհերի հիշատակին

Լիբանանի կառավարությունն ապրիլի 9 հայտարարել է ազգային սգո օր՝ ի հիշատակ իսրայելական ավիահարվածների զոհերի։ Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

«Հինգշաբթի օրը կլինի ազգային սգո օր հարյուրավոր անմեղ և անզեն քաղաքացիների դեմ ուղղված Իսրայելի հարձակումների զոհերի և վիրավորների համար», – հայտարարել է Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը։

Նախագահական պալատում իջեցվել են ազգային դրոշները՝ ի նշան Իսրայելի հարձակումների նահատակների հիշատակի։

Իսրայելական բանակն ապրիլի 8-ի կեսօրին հայտարարել էր, որ լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Բեյրութի, Բեքաայի հովտի և հարավային Լիբանանի տարածքներին։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանի տարբեր շրջաններում զոհերի թիվը հասել է 182-ի, իսկ վիրավորներինը՝ 890-ի։

Ըստ Reuters-ի՝ զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է մայրաքաղաք Բեյրութում՝ թվով 91 զոհ։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 2-ից ապրիլի 8-ը ընկած ժամանակահատվածում զոհվածների ընդհանուր թիվը հասել է 1739-ի, իսկ վիրավորներինը՝ 5873-ի։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930