Փեզեշքիանը ձեռքբերում է անվանել Իրանի առաջարկած սկզբունքների ընդունումն ԱՄՆ-ի կողմից
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն անդրադարձել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև հրադադարի հաստատմանը։ X-ում գրառման մեջ նա նշել է, որ իրանցիներն այսուհետ միասնական կլինեն։
«Հրադադարը, որով ընդունվում են Իրանի համար ցանկալի ընդհանուր սկզբունքները, մեր նահատակված մեծն առաջնորդ Խամենեիի արյան պտուղն էր և տեղում բոլոր մարդկանց ներկայության արդյունքը։ Այսօրվանից սկսած մենք նաև միասնական կլինենք՝ լինի դա դիվանագիտության ոլորտում, պաշտպանության ոլորտում, փողոցում թե ծառայությունների մատուցման ոլորտում», – գրել է Իրանի նախագահը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր երկու շաբաթով Իրանին հարվածները դադարեցնելու և բանակցություններ սկսելու մասին՝ հիմնվելով Իրանի ներկայացրած 10 կետից բաղկացած առաջարկի վրա։



