Բաժիններ՝

Իրանում պատերազմը խլել է 310 աշակերտի և ուսուցչի կյանք

Իրանի կրթության նախարար Ալիռեզա Քազեմին հայտարարել է, որ փետրվարի վերջից ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված ռազմական գործողությունների հետևանքով մինչ օրս երկրում զոհվել է 310 աշակերտ և ուսուցիչ։ Ավելի քան 750 դպրոց վնասվել է։ Այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Նրա խոսքով՝ ևս աելի քան 200 աշակերտ և ուսուցիչ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Քազեմին հայտնել է, որ այս առնչությամբ Իրանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին և ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ պահանջելով արդարադատություն ապահովել իրանցի երեխաների համար։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930