Բաժիններ՝

Երևան-Աբովյան ճանապարհին «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդի սյանը․ կան տուժածներ

Ապրիլի 6-ին, ժամը 23։53-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդի սյանը․ կա արգելափակված քաղաքացի։

Վարորդը և մեկ ուղևոր հոսպիտալացվել են։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մեկ ուղևորի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930