Քասախ բնակավայրում ավտոմեքենա է այրվել
Հայաստանի ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 7-ին ժամը 03։07-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ բնակավայրի Գ․ Նժդեհի փողոցում այրվում են աղբամաններ և ավտոմեքենա։
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:34-ին, մարվել՝ 03:50-ին։ Այրվել են «Ford» մակնիշի ավտոմեքենա և երկու աղբաման։



