Բաժիններ՝

Լիբանանի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը լքել է տունն Իսրայելի հարձակումների պատճառով. ՄԱԿ

Լիբանանի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը կամ ավելի քան 1 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր բնակության վայրն Իսրայելի հարվածների պատճառով: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչ Բաբար Բալոխը։

«Այս պահին Լիբանանում ավելի քան 1 միլիոն մարդ դարձել է տեղահանված անձ տարածաշրջանում և հենց Լիբանանում հակամարտության սրման պատճառով», – ասել է նա Anadolu գործակալությանը տված հարցազրույցում։

Բալոխը հավելել է, որ յուրաքանչյուր հինգերորդը «համարվում է տեղահանված անձ, նրանցից շատերը հուսահատության մեջ են»։ ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ Լիբանանում հումանիտար իրավիճակն «օրեցօր վատթարանում է»։

Նա հավելել է, որ մեկ ամսվա ընթացքում Լիբանանից հարևան Սիրիա է փախել 200 հազար մարդ, այդ թվում՝ 180 հազար սիրիացի փախստական և 20 հազար լիբանանցի։ Ընդ որում, ամեն օր սահմանը հատում է մոտ 7 հազար մարդ։

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ Իսրայելի հարվածների հետևանքով երկրի զոհված քաղաքացիների թիվը կազմել է 1345:

Լիբանանը Մերձավոր Արևելքում հակամարտության մեջ Է ներքաշվել այն բանից հետո, երբ ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայալական ռազմական գործողության՝ լիբանանյան «Հեզբոլլահ»-ը հարվածներ հասցրեց Իսրայելին։ Իսրայելը պատասխան ռազմական գործողություններ է իրականացնում «Հեզբոլլահ»-ի դեմ, այդ թվում՝ ցամաքային ներխուժում է սկսել Լիբանանի հարավային շրջաններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930